Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 8 » Մեսսի. «Վնասվածքները ինձ չեն հուզում»
19:07
Մեսսի. «Վնասվածքները ինձ չեն հուզում»
http://www.independent.co.uk/multimedia/dynamic/00457/pg-58-messi-getty_457878s.jpg

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Արգենտինայի նորընտիր ավագ Լիոնել Մեսսին Նիգերիայի հանդիպումից հետո (3-1) կիսվել է իր տպավորություններով և նշել, որ չի նեղացել Նիգերիացի պաշտպաններից, որոնք վերջինիս անխնա տապալում էին գետնին:
«
Ինձ վնասվածքները չեն հուզում, որովհետև խաղից ես ավելի հաճույք եմ ստանում և ադրենալինը չի թողնում ցավ զգալ: Շատ հետաքրքիր խաղ ստացվեց: Պարտություններից հետո այս հաղթանակը մեզ բարոյապես և հոգեպես ուժեղացրեց: Մեծ հաճույք ստացա խաղից, չնայած նրան, որ իմ դեմ պայքարող պաշտպանները մի քիչ կոպիտ էին: Հաղթանակը կոգեշնչի մեզ և մենք կպայքարենք նույն ոգով» ,- եզրափակել է Լիոնել Մեսսին:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 661 | Ավելացրեց: Մեսսի2013