Գլխավոր էջ » 2011 » Սեպտեմբեր » 7 » Բոյան Կրկիչ. «Կարոտել եմ Բարսելոնան»
21:57
Բոյան Կրկիչ. «Կարոտել եմ Բարսելոնան»
http://u.goal.com/141100/141148hp2.jpg

Իսպանացի հարձակվող Բոյան Կրկիչը, որը վերջերս «Բարսելոնայից» տեղափոխվեց Իտալական «Ռոմա», անկեղծացել է, ասելով, որ շատ է կարոտել Կատալոնիան:
«Ես կարոտում եմ Կատալոնիան, կարոտում եմ ընկերներիս, ակումբի անձնակազմին: Անկեղծ ասած ընկերներիս կարիքը շատ եմ զգում: Նոստալգիան և՛ տանջում է, և՛ ուրախացնում: Չեմ մոռանա ոչինչ»,- եզրափակել է երիտասարդ հարձակվողը:
Չնայած նրան, որ Բոյանը տխուրը, նա նշել է, որ ճիշտ որոշում է ընդունել և տեղափոխվել է այլ ակումբ:
«Ես երջանիկ եմ «Ռոմայում»: «Բարսայի» խաղերը ես դիտում էի կամ պահեստայինների նստարանից, կամ էլ հեռուստացույցով: Լուիս Էնրիկեն շատ բան փոխեց»,- ասել է Բոյանը «Ռոմայի» պաշտոնական կայքի հարցազրույցում:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 644 | Ավելացրեց: Մեսսի2013