Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը հայտարարել է, որ այս մրցաշրջանում բլանկոսները կարող են ուժեղ մրցակցություն ցույց տալ կատալոնացիների դեմ: «Մենք ուղղակի պարտվեցինք Բարսելոնային վերջին հանդիպման ընթացքում, սակայն ես կարող եմ ասել և համոզված շեշտել, որ մենք հավասար թիմեր ենք»,- ասել է թուրք արմատներ ունեցող գերմանացին և շարունակել, «Սարագոսային հաղթելուց հետո մենք ոգեշնչվել ենք և ցանկանում ենք նույն կերպ ավարտել լա լիգան»: