Քիչ առաջ ավարտված Իսպանիայի սուպերգավաթի պատասխան հանդիպման ընթացքում հաջողությունը թեքվեց Կատալոնական ֆուտբոլիստների կողմը: Հանդիպման հաշիվը բացելուց հետո և նույն պատկերը ստանալով՝ պատասխան գոլերի տեսքով, «Բարսելոնան» վերջ դրեց Մադրիդցիների հույսերին և վերջին րոպեներին «խլեց» գավաթը: Գոլերի հեղինակ են դարձել Անդրես Ինիեստան, Քրիստիանո Ռոնալդուն, Քարիմ Բենզեման: Դուբլի հեղինակ է դարձել արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին: Հիշեցնենք, որ այս խաղում իր դեբյուտը նշեց Ֆրանսեսկ Ֆաբրեգասը: