Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը իր դժգոհությունն է հայտնել իսպանական մամուլին: Ինչպես հաղորդում է Marca-ն, դարպասապահը դժգոհել է Իսպանիայի գավաթի պատասխան հանդիպման ուշ ժամից: Իսպանիայի հավաքականի ավագը ասել է, թե այդ ժամին չի կարելի խաղ խաղալ: «Շատ ուշ ժամ են ընտրել: Խաղը սկսվում է ամսի 17-ին, իսկ ավարտվում է 18-ին: Ես հասկանում եմ, որ կան հարցեր, որոնք կապված են հեռուստատեսության հետ, սակայն դա արգելված է: Ավելի լավ էր նեյտրալ դաշտում խաղը տեղի ունենար, որ էմոցիաները ավելի հանդարտ և հանգիստ լինեին»,- եզրափակել է Կասիլյասը:
|