Հինգշաբթի, 18/04/24, 05:38
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Խերարդո Մարտինոյի աշխատանքը «Բարսելոնայում»


 
Պատասխանների քանակը` 436



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:23
«Բարսելոնա» - «Ռեալ Մ.». Խաղից առաջ


Այսօր Երևանի ժամանակով ժամը 02:00-ին կկայանա այս մրցաշրջանի արդեն երկրորդ էլ կլասիկոն: Նորից միմյանց կբախվեն Բարսելոնան և Մադրիդի Ռեալը: Հիշեցենք, որ առաջին խաղը անցել է դրամատիկ պայքարում, և ավարտվել 2-2 հաշվով: Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում տան տերերը շատ ակտիվ սկսեցին հանդիպումը: 13 -րոպեին Բենզեմայի փոխանցումից հետո Մեսութ Օզիլը գրավեց Վիկտոր Վալդեսի պաշտպանած դարպասը(1-0): Գոլից հետո Ռեալը թուլացրեց ճնշումը, ինչից օգտվեցին կապտանռնագույները: Դավիդ Վիլյան շատ գեղեցիկ գոլով խոցեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը: Դրանից փոքր ինչ անց արդեն եկավ Լեո Մեսսիի ժամանակը: Մեսսին շրջանցելով Խեդիրային անցավ նաև Պեպեին և Իկերի ոտքերի արանքով գնդակը գլորեց դարպասը (1-2): Այսպես ավարտվեց առաջին խաղակեսը և թիմերը գնացին ընդմիջման: Երկրորդ խաղակեսում Մադրիդը զգաց, որ պետք է ամեն գնով չպարտվի այդ խաղում: Նրանք փոքր ինչ լուծեցին այդ խնդիրը 53 - րոպեին Պեպեի փոխանցումից հետո Չավի Ալոնսոն հաշիվը դարձրեց 2-2: Եվ ահա եկել է ժամանակը ցույց տալու, թե ով է Բարսելոնան: Ոչ ոք չի կասկածում, որ այսօր էլ կլինի գեղեցիկ խաղ, խախտումներ Ռեալի կողմից և այլն.. Չնայած Բարսան խաղալու է իր մարզադաշտում, բոլորը գիտեն, որ Մադրիդը գտնվում է ավելի լավ ֆիզիկական վիճակում, որովհետև Ռեալը մինչմրցաշրանի բոլոր խաղերը անցկացրել է մեկնարկային կազմով, իսկ Բարսան 3-րդ կամ 2-րդ: Փորձենք գուշակել թիմերի մեկնարկային կազմերը: Սկսենք հյուրերից: Ռեալի դարպասը անկասկած կպաշտպանի Կասիլյասը: Պաշտպանությունում կգործեն Սերխիո Ռամոսը, Պեպեն, Կառվալյուն և Մարսելոն: Կիսապաշտպանությունում կլինեն Չավի Ալոնսոն, Խեդիրան, Օզիլը, Դի Մարիան(Կոենտրաո),   Իսկ հարձակվողները ամենայն հավանականությամբ կլինեն Ռոնալդուն ու Բենզեման:Իսկ հիմա Բարսելոնայի մեկնարկային կազմը: Այստեղ ամեն ինչ խճճված է. Դարպասապահը կլինի Վալդեսը: Պաշտպանությունում կլինեն Դանի Ալվեսը, Պիկեն, Մասկերանոն, Աբիդալը: Կիսապաշտպանությունում կգործեն Չավին, Ինիեստան, և Բուսկետսը կամ Տիագոն: Հարձակվողների եռյակը կլինի այսպես Վիլյա, Մեսսի, Ալեքսիս Սանչես: Վերջինս իրեն շատ լավ դրսևորեց անցած խաղում:Ինչևէ սպասենք խաղին և հավատանք, որ Սուպեր Գավաթը մերն է լինելու և, որ նորից Ռեալը չի կարողանա հաղթել Կամպ Նոու մարզադաշտում:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 819 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1