16:56 Ֆաբրեգասը պատրաստ է հրաժարվել 4 մլն. եվրո պարգևավճարից | |
![]() Ինչպես հաղորդում է 1in-ը, Իսպանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը «Բարսելոնա» տեղափոխվելու համար պատրաստ է հրաժարվել 4 մլն. եվրո պարգևավճարից, որը նա ըստ պայմանագրի պետք է ստանա առաջիկա չորս տարիների ընթացքում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: «Արսենալ»-ն իր ֆուտբոլիստին գնահատում է 40 մլն. եվրո, իսկ կատալոնական ակումբը պատրաստ է վճարել 32 միլիոն այժմ և 5 մլն. հավելավճար կատարել առաջիկա 1 տարվա ընթացքում: Եթե վերոնշյալ գումարին ավելացնենք նաև Ֆաբրեգասի առաջարկածը, ապա ամենայն հավանականությամբ Սեսկի երազանքն իրականություն կդառնա: Հիշեցնենք, որ իսպանացին արդեն երրորդ տարին է` ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», սակայն ամեն անգամ ակումբները չեն կարողանում համաձայնության գալ նրա տրանսֆերի շուրջ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 697 | |