Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 6 » Գվարդիոլա. «Իմ համար մեծ պատիվ էր Միլիտոյի հետ աշխատելը»
11:04
Գվարդիոլա. «Իմ համար մեծ պատիվ էր Միլիտոյի հետ աշխատելը»
http://www.infiernorojo.com/independiente/imagenes/2011/08/Gabriel-Milito.jpg

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովեստի խոսքեր է հղել արդեն թիմի նախկին ֆուտբոլիստ, արգենտինացի պաշտպան Գաբրիել Միլիտոյին: Հիշեցնենք, որ Միլիտոն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել և մոտ օրերս կլրացնի Արգենտինական «Ինդեպենդյենտեի» շարքերը:
- Շատ քիչ խաղացողներ կային, որ այդ տարիքում կարողանում էին մրցակցություն ստեղծել հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալու համար: Նա խաղային պրակտիկայի իրավունք ունի, սակայն ոչ «Բարսելոնայում»: Նա վնասվածք ստացավ, սակայն ապաքինվեց և կարողացավ շարունակել խաղալ, իմ համար մեծ պատիվ էր Միլիտոյի հետ աշխատելը,- ասել է Պեպ Գվարդիոլան:
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 492 | Ավելացրեց: Մեսսի2013