Մասսիմո Մորատտին հայտարարել է, որ իր թիմը` «Ինտերը» կանգնել է լուրջ խնդրի առաջ: Բանը նրանումն է, որ իտալական ակումբը այժմ մարզչի փնտրտուքի մեջ է ու միայն մեկ ելք է գտել: Գվարդիոլայի խոսքերով, նա պետք է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը թողնի մեկ տարի անց, դրա պատճառով այժմ Tuttosport-ը ոգևորված հայտարարել է, որ «Ինտերի» հաջորդ մրցաշրջանի միակ ու անկրկնելի մարզիչը կլինի հենց Պեպ Գվարդիոլան: Նույն ինքը` Մորատտին, դեմ չէ այսպիսի հիանալի առաջարկից:
|