«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը գովստի խոսքեր է ասել Մասկերանոյին, նշելով, որ նա Արգենտինացուն պատկերացնում էր այլ կերպ: -Մասկերանոն հիանալի մարդ է և հիանալի խաղացող: Անկեղծ ասած, ես մտածում էի, թե նա ավելի լուրջ է իրական կյանքում և շատ զարմացա. Պարզվեց նա չափից դուրս կատակասեր է: Նա շատ լավ կիսապաշտպան է և միշտ օգնում է մեզ դաշտում:,- եզրափակել է Չավին: Հիշեցնենք, որ երեկ արգենտինացի կիսապաշտպանը դարձավ 27 տարեկան: