21:29 Ֆերգյուսոն. «Այս փուլում, Բարսելոնան հավասարը չունի Եվրոպայում» | |
![]() Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, Բարսելոնայից 3-1 հաշվով կրած պարտությունից հետո, Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ իր թիմը զիջել է մի մրցակցի, որն ավելի ուժեղ էր:
«Մենք պարտվեցինք ֆանտաստիկ թիմի, սակայն ես մտածում էի, որ ավելի լավ հանդես կգանք: Վերջին հաշվով, մենք զիջեցինք մի մրցակցի, որը մեզանից ուժեղ էր: Այսօրվա Բարսելոնան՝ լավագույն թիմն է, որի հետ երբևէ խաղացել ենք: Շատ դժվար է խաղալ այնպիսի թիմի դեմ, որը կարողացել է հասնել նման մակարդակի: Այնուամենայնիվ, մենք հույս ունեինք, որ ավելի պատրաստ կլինենք: Ընդհանուր առմամբ, մենք լավ մրցաշրջան անցկացրեցինք» «Մեծ ակումբները զարգանում են փուլերով: Այս փուլում, Բարսելոնան հավասարը չունի Եվրոպայում և դրանում կասկած չկա»,- մասնավորապես ասել է Ֆերգյուսոնը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 626 | |