15:27 Ահա թե ինչ են անում երկրպագուները (տեսանյութ) | |
«Բարսելոնա»-ի երկրպագուները շատ բուռն են նշել իրենց թիմի հաղթանակը: El Periodico-ի հաղորդմամբ` լուսադեմին երկրպագուների ուրախությունը վերածվել է մասսայական անկարգության: Երկրպագուների և ոստիկանների ընդհարումից տուժել է 132 մարդ, որոնցից 37-ը ոստիկաններ են: Տուժացների մեծամասնությունը տեղում է օգնություն ստացել: 11 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: Բարսելոնում տոնախմբությունը սկսվել էր կիսգիշերին: Քաղաքի կենտրոնում` Կատալոնիայի հրապարակում, հավաքվել էին մոտ 50 հազար երկրպագուներ: Լուսաբացի մոտ մի խումբ ագրեսիվ երիտասարդներ սկսել են քարեր նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ` վերջիններիս դրդելով ուժի կիրառման: Օրինապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է ցրել հավաքվածներին, սակայն նրանք ճանապարհին բազմաթիվ խանութներ ու կանգառներ են ավիրել: 1in.am | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 715 | |