Բարսելոնան՝կարելի է ասել երկրորդ կազմով կարողացավ հաղթանակ տոնել Մալագայի հետ արտագնա խաղում:Հաշիվը բացեցին դաշտի տերերը՝Ֆերնանդեսի 31-րդ րոպեին խփաց գոլի շնորհիվ:44-րդ րոպեին Բոյան Կրկիչի հանդեպ տուգանայի հրապարակում կանոննրը խախտելու համար,Բարսելոնայի օգտին նշանակվեց 11 մետրանոց հարված,որը իրացրեց հենց Բոյանը՝գրավելով մրցակցի դարպասը:2-րդ խաղակեսում Բարսելոնայի կազմում խաղադաշտ մտավ Աֆելլայը,որը 76-րդ րոպեին խփեց շատ գեղեցիկ գոլ,հաշիվը դարձնելով՝1-2:Իսկ 85-րդ րոպեին էլ Բարտրան գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը,որից հետո Բարսելոնայի ֆուտբոլիստները խաղը հասցրեցին հաղթական ավարտի: