10:42 Բարսելոնան Իսպանիայի 2010-11 մրցաշրջանի չեմպիոնն է | |
![]() Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ Բարսելոնան երրորդ տարին անընդմեջ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը: Լա Լիգայի 36-րդ տուրում ոչ ոչքի խաղալով Լեվանտեի դեմ` Բարսան վաստակեց 92 միավոր և դարձավ անհասանելի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի Ռեալի համար: Բարսելոնայի համար Իսպանիայի երրորդ անընդմեջ չեմպիոնության համար պահանջվող մեկ միավորն ապահովեց Սեյդու Կեյտան` հանդիպման 27-րդ րոպեին գրավելով Լեվանտեի դարպասը: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով: Հանդիպման գոլերը Թիմը նշում է չեմպիոնությունը Չեմպիոնությունը նշում են նաև Barca Toons-ը ArmBarca.com-ը շնորհավորում է Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին, մարզչական կազմին, ղեկավարներին և երկրպագուներին մեր սիրելի թիմի երրորդ անընդմեջ չեմպիոնության կապակցությամբ: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 541 | |