12:57 Ռեալ Մադրիդ - Բարսելոնա: Մասկերանոն խաղից առաջ | |
![]() -Ես կուզեի, որ ավելի շատ ֆուտբոլի մասին խոսվեր,-այսպես սկսեց իր մամուլի ասուլիսը Բարսելոնայի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոն` պատասխանելով Գվարդիոլայի հասցեին Ժոզե Մոուրինյոյի հայտարարությանը: Շաբաթ օրը Գվարդիոլան հիշեցրել էր, որ մրցավար ՈՒնդիանո Մալյենկոն չէր հաշվել Պեդրոյի խփած գոլը փոքրիկ խաղից դուրս վիճակի համար, որը շատ դժվար էր նկատել առանց կրկնապատկերի: Այդ խոսքերը շատ ցավոտ էր ընդունել մրցավարներին քննադատելու վարպետ Ժոզե Մոուրինյոն: -Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ նկատի ուներ մարզիչը: Դա բոլորովին տարբերվում է նրանից, թե իչպես են Մադրիդում այդ խոսքերը մեկնաբանում: Նրանք բոլորովին այլ բան են ուզում հասկանալ,-ասել է Մասկերանոն: -Ինձ անհանգստացնում է այն, որ անընդհատ խոսվում է ոչ ֆուտբոլի մասին: Խաղում են Մադրիդը և Բարսան, սա պատմական կիսաեզրափակիչ է, բայց անընդհատ խոսվում է այլ բաների մասին, այլ ոչ թե ամենակարևորի: Ցավալի է: Այնուհետև Բարսայի կիսապաշտպանը նշեց, որ գավաթային խաղը ոչ մի կերպ չի ազդի թիմի ոգու վրա.«Մեր հավատն անկոտրում է: Սխալ է թիմին գնահատելը միայն մեկ խաղով: Մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում ամեն ինչ բավական լավ ենք արել: Մեզ իրարից շատ տարբեր հանդիպումներ են սպասում»: Ասուլիսի վերջում արգենտինացին նշեց, որ հարկավոր է ավելի հաջող գործել.«Հարկավոր է ուշադիր խաղալ և դուրս գալ եզրափակիչ: Պետք է խաղանք այնպես, ինչպես Վալենսիայում երկրորդ խաղակեսում: Առաջին խաղակեսում մենք մեր խաղը չխաղացինք և քիչ էինք վերահսկում գնդակը»: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 543 | |