Հինգշաբթի, 28/03/24, 10:56
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:47
Լուիշ Ֆիգու.«Բարսելոնան այսօր ավելի ուժեղ է, քան Ռեալը»
                                                                         
Իսպանական երկու գրանդների` "Բարսելոնայի" եւ "Ռեալի" նախկին ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, այս երկու ակումբների միջեւ սպասվող Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ 2 դիմակայությունների 1-ին մասի նախօրեին հրաժարվել է կանխատեսումներ անել եվրոպական մրցասպարեզում սպասվող 2 "Կլասիկո"-ների վերաբերյալ:

 - Այդպիսի խաղերը միշտ հիշվում են, - Ֆիգուի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: - Դրանք կայանում են յուրաքանչյուր տարի, սակայն հիշողությունների մեջ միշտ էլ մնում են` շնորհիվ դրանց հետեւում կանգնած պատմության: "Ռեալի" եւ "Բարսելոնայի" միջեւ հսկայական դիմակայություն կա, որը պայմանավորված է ֆուտբոլային եւ հասարակական պատճառներով: Հենց այդ պատճառով էլ մրցակցության մակարդակն այդքան բարձր է: Սակայն շատ կարեւոր է նշել, որ դա ընդամենը ֆուտբոլային խաղ է եւ մարդիկ դրան պետք է մոտենան հենց այդ տեսանկյունից: Հաղթանակը տրվում է այն թիմին, որն այդ օրն ավելի ուժեղ է գտնվում:

- Չեմ կարծում, որ նախորդ խաղերը նշանակություն կարող են ունենալ: Պետք է ոչ թե հայացք նետել նախորդ հանդիպումներում տեղի ունեցած իրադարձություններին, այլ պետք է մտածել հաջորդ հանդիպումների մասին: Երկու ակումբներն էլ կիսաեզրափակիչ դիմակայությանը մոտենում են հաջողության կիզակետում : Կարծում եմ, ներկա պահին հենց այս երկու ակումբներն են հանդիսանում աշխարհի ուժեղագույնները: Եւ հենց դա է պատճառը, որ Չեմպիոնների լիգայի այս կիսաեզրափակիչը մտնելու է պատմության մեջ: 

- Իմ կարծիքով, այսօրվա դրությամբ "Բարսելոնան" ավելի ուժեղ է: Այդ ակումբն ունի խաղային հստակ փիլիսոփայություն, բոլոր ֆուտբոլիստները տեխնիկապես գերազանց են պատրաստված եւ գիտեն, թե ինչպես համագործակցեն միմյանց հետ:

- Ֆուտբոլը միշտ էլ փուլերով է շարժվում: Եղել են տարիներ, երբ ամեն ինչում հաղթում էր "Ռեալը": Այժմ, ըստ երեւույթին, հերթը "Բարսելոնայինն" է: Ամեն ինչ կախված է ֆուտբոլիստների կոնկրետ սերնդից: Կատալոնացիներն այսօր ունեն այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր միասին հրաշալի են դիտվում եւ գիտեն, թե ինչպես ձուլվել անհրաժեշտ խաղային մոդելին: Այդ իսկ պատճառով, շատ դժվար է նրանց հաղթելը:  Ով կհաղթի՞... Կանխագուշակումներ անելը լավագույն միտքը չէ:

- Ժոզե Մոուրինյոն չափազանց հաջողակ մարզիչ է: Նա այնպես է կառուցում իր թիմերի խաղը, որ նրանք հասնում են բարձր նվաճումների: Չեմ կասկածում, որ Մոուրինյոն կարող է օգնել "Ռեալին": Մոուրինյոն մեկ անգամ չէ, որ հաղթանակներ է տարել որոշակի ոճով: Այդ իսկ պատճառով, մեծ է հավանականությունը, որ նա դեռ հասնելու է հաջողությունների եւ նվաճելու է նորանոր բարձրունքներ:
armsport.am
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 712 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1