| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
11:06 Չավի.«Կփորձենք ռևանշի հասնել Ռեալի նկատմամբ Չեմպիոնների լիգայում» |
Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էրնանդեսին շատ է տխրեցրել Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպմանը Ռեալից կրած պարտությունը, հաղորդում է Marca-ն:
Կատալոնացիները ավելացված ժամանակում պարտվել են մադրիդցիներին 0:1 հաշվով:
Չնայած այն փաստին, որ մեզ չհաջողվեց գոլ խփել, մենք հավատարիմ մնացինք խաղի մեր փիլիսոփայությանը: 35 րոպե Բարսան փայլուն խաղ էր ցուցադրում, պարզապես մեզ չհաջողվեց գոլ խփել: Ցավոք, դա հաջողվեց մրցակցին: Բայց մենք պետք է մոռանանք այս պարտության մասին և պատրաստվենք հաջորդ հանդիպումներին: Կփորձենք ռևանշի հասնել Ռեալի նկատմամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում - հայտարարել է Չավին:armsport.am
|
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 729 |
Ավելացրեց: M100
|
|
|
|