Հինգշաբթի, 18/04/24, 05:09
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Սոնգը կհեռանա՞ «Բարսելոնայից»


 
Պատասխանների քանակը` 425



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


20:28
Copa Del Rey. Իսպանական մամուլի արձագանքները
                                                  
Ֆուտբոլային աշխարհի հայացքն այսօր բևեռված է Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտի վրա, ուր այսօր, Երևանի ժամանակով 00:30-ին տեղի կունենա Իսպանիայի գավաթի եզրափակիչը, որն էլ ավելի գրավիչ և հետաքրքրական է դառնում, քանի որ տիտղոսը վիճարկելու են ոչ միայն Իսպանիայի, այլ նաև աշխարհի ամենահեղինակավոր թիմերից երկուսը՝ Բարսելոնան և Մադրիդի Ռեալը:
Այդ առիթով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե ինչ են գրում իսպանական չորս հեղինակավոր լրատվամիջոցներն այդ խաղի վերաբերյալ: Չորսից միայն AS-ն է, որ պահպանում է օբյեկտիվություն, մինչդեռ Marca-ն Ռեալի, իսկ El Mundo Deportivo-ն և Sport-ը՝ Բարսելոնայի կողմից են:

Marca. «Դա պարզապես մեկ խաղ չէ»

Մադրիդյան Marca-ն իր գլխավոր էջին ունի Գավաթը, իսկ նրա վրա հայելանման պատկերված է Մոուրինիոն, իսկ կողքին գրված է «Մուրինիո, դրա համար են քեզ բերել»: Հանդիպման վերաբերյալ հոդվածում մասնավորապես գրված է. «Օրը եկել է: Վերջ, Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան մրցակցում են տիտղոսի համար, որը առաջինն է այս մրցաշրջանի համար: Դա պարզապես մեկ խաղ չէ: Դա մի հնարավորություն է Ռեալի համար, որպեսզի փոխի իրերի դասավորությունը»:

AS. «Դարի գավաթը»

As-ն իր գլխավոր էջը կրում է «La Copa del siglo» (Դարի գավաթը) վերնագիրը: Ձախից պատկերված է Մեսսին, իսկ աջից՝ Ռոնալդոն, որոնց մեջտեղում Արքայական Գավաթն է: Հանդիպման վերաբերյալ հոդվածում մասնավորապես գրված է. «Այսօր միայն մեկը կարող է հաղթել: Դա մի հանդիպում է, որ ավելի է քան խաղը և ավելի՝ քան գավաթային եզրափակիչը: Գիշերը կարող է լինել շատ երկար և այն կարող է տևել շատ օրեր: Առաջին «Կլասիկոն» չի լուծել տարակուսանքները, քանի որ ոչ-ոքին երկու կողմերի համար էլ գոհացուցիչ է եղել»: 

Sport. «Առա՛ջ, Բարսա, Գավաթն ենք ցանկանում»

Կատալոնյան Sport-ն էլ իր հերթին, ինչպես հակառակն արել էր մադրիդյան Marca-ն, Բարսելոնային անում է հետևյալ կոչը. «Առա՛ջ, Բարսա, Գավաթն ենք ցանկանում», որը գրված է Արքայական գավաթի վրա: Հոդվածում նշվում է, որ Բլաուգրանայի շատ երկրպագուներ են մեկնել Վալենսիա՝ երկրորդ տիտղոսի երազանքով, հույս ունենալով, որ իրենց սիրելի թիմը, ինչպես 2009 թ., կհաղթի բոլոր մրցաշարերում:

El Mundo Deportivo. «Forca Barca2»

Վերջապես, El Mundo Deportivon, գլխավոր էջում պատկերել է Մեսսիին և Արքայական գավաթը՝ ունենալով «Forca Barca2» վերնագիրը: Ինչպես այս լրատվամիջոցը, այնպես էլ Sport-ը, Բարսելոնայի համար՝ Լա Լիգան համարում են նվաճված և իբրև երկրորդ քայլ դիտում են Իսպանիայի գավաթում հաջողության հասնելը:

Gol-bet.com


Նոր մի ուրախալի նորություն պարզվեց: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը գնել է այսօր կայանալիք կլասիկոն ցուցադրելու իրավունքները: Այսպիսով Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը մեզ բացառիկ հնարավորություն է ընձեռում դիտել այս ֆանտաստիկ հանդիպումը:Հիշեցնենք, որ խաղը կսկսվի 00:30 (Երևանի ժամանակով):

 


Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 835 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1