Չորեքշաբթի, 25/05/22, 12:30
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


14:51
Copa Del Rey. Ընդհանուր տեղեկություններ

http://88.87.211.197/MEBO/imagenes/Evento/copa_del_rey.png

Ինչպես հայտնի է, այսօր, Իսպանիայի ամենահեղինակավոր երկու թիմերը՝ Բարսելոնան և Ռեալը, հանդիպելու են Իսպանիայի գավաթի (Copa Del Rey) եզրափակիչում: Այդ առիթով, Gol-bet.com կայքը, մի քանի հոդվածով, կփորձի ինչքան հնարավոր է տեղեկություններ հաղորդել այդ մեծ դիմակայության, ինչպես նաև Իսպանիայի գավաթի խաղարկության վերաբերյալ:

Վիճագրական հետաքրքիր փաստեր և ընդհանուր տեղեկություններ

- Իսպանիայի գավաթի խաղարկությունը մեկնարկել է 1902 թ. և մինչև այժմ, տեղի են ունեցել 106 եզրափակիչ հանդիպումներ:

- Քաղացիական պատերազմների պատճառով, 1937, 1938 և 1940 թվականներին Գավաթի խաղարկություններ տեղի չեն ունեցել:

- Հինգ անգամ փոփոխության է ենթարկվել մրցաշարի անվանումը: 1902 թ. այն կրում էր «Copa de la Coronacion» (Թագադրության գավաթ) անվանումը: Այդ անվանումը ստացել է Ալֆոնսո 13-րդի գահակալության պատվին: Արդեն հաջորդ՝ 1903 թ. մինչև 1932 թ., այն ուներ «Copa de S.M. El Rey» (Արքայական գավաթ), 1932-1936 թթ.՝ «Copa del Presidente de la Republica» (Դեմոկրատիայի նախագահի գավաթ), 1939-1976 թթ.՝ «Copa de S.El Generalisimo» (Գեներալիսիմուսի գավաթ) և 1977 թ. մինչև օրս՝ կրկին «Copa de S.M. El Ray» անվանումները:

- Իսպանիայի գավաթի խաղարկությունում, ամենաշատ տիտղոսներ նվաճել է Բարսելոնան: Կատալոնյան ակումբը կարողացել է 25 անգամ նվաճել պատվավոր այդ գավաթը: Վերջին հաջողությունն արձանագրվել է 2008/09 թթ. մրցաշրջանում: 23 անգամ գավաթակիր է դարձել Ատլետիկ Բիլբաոն, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի Ռեալը՝ 17 տիտղոսներով:

- Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումների ամենաշատը մասնակցել է Մադրիդի Ռեալը: Արքայական ակումբը 37 անգամ վիճարկել է այդ պատվավոր գավաթը, սակայն միայն 17 անգամ է արձանագրել հաջողություն: Երկրորդ և երրորդ տեղերում Ատլետիկ Բիլբաոն և Բարսելոնա են, որոնք 35 անգամ են կարողացել դուրս գալ եզրափակիչ:

- Իսպանիայի գավաթի 106 խաղարկություններում միայն 16 թիմերի է հաջողվել նվաճել պատվավոր այդ տիտղոսը՝ Բարսելոնա (25), Ատլետիկ Բիլբաո (23), Ռեալ (17), Ատլետիկո Մ. (9), Վալենսիա (7), Սարագոսա (6) Սևիլիա (5), Էսպանիոլ (4), Իրուն (4), Բետիս (2), Դեպորտիվո (2), Ռեալ Սոսյեդատ (1), Մալյորկա (1), Արենաս Կլուբ դե Գեցո (1), Կլուբ Թիկլիստա (1):

- Իսպանիայի գավաթի 109 խաղարկություններում, 19 անգամ հաղթողը որոշվել է ավելացված ժամանակի ընթացքում, իսկ հինգ անգամ՝ հետխաղյա 11 մետրանոց որոշիչ հարվածաշարերի միջոցով:

- Իսպանիայի գավաթի 106 եզրափակիչներում (ընդհանուր առմամբ 110 հանդիպում, քանի որ 4 դեպքերում հաղթողը որոշվել է զույգ հանդիպումների արդյունքում) գրանցվել է 344 գոլ, միջին հաշվով ավելին քան 3 գնդակ ամեն հանդիպմանը:

- Միայն չորս եզրափակիչ հանդիպումներում է, որ դարպասի գրավում չի արձանագրվել (1913, 1917, 1975, 1994)

- Միայն Ռեալն (1905-1908 թթ.) ու Ատլետիկ Բիլբաոն (1930-1933 թթ.) են կարողացել չորս անգամ անընդմեջ նվաճել Արքայական գավաթը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 545 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1