16:32 Պիկեն և Շակիրան այլևս թաքցնելու բան չունեն | |
Այժմ ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Բարսելոնայի պաշտպան Պիկեն և հայտնի երգչուհի Շակիրան հանդիպում են: Նրանք առաջվա պես էլ չեն թաքցնում իրենց կապը և միասին, ձեռք ձեռքի բռնած դուրս են եկել զբոսանքի: Բնականաբար, պապարացիները հետևել են նրանց և մինչև անգամ կարողացել լուսանկարել նրանց համբուրվելիս, որն ամենևին էլ չի անհանգստացրել զույգին: «Շատ երջանիկ եմ, նույնը նաև նա և դա է ամբողջը»,- կարճ պատասխան է տվել Պիկեն՝ El Mundo Deportivo-ի լրագրողի տված հարցին: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 726 | |