20:26 Մեսսին և Ռոնալդուն՝ Կրույֆի աչքերով | |
![]() Լեգենդար Յոհան Կրույֆը անդրադարձել է Մադրիդի Ռեալի և Բարսելոնայի առաջատար ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսին:
Նրա կարծիքով, Մեսսին, ժամանակի ընթացքում կարող է դասվել բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստների շարքին: «Այո՛, Մեսսին այդ ճանապարհին է: Նա խաղում է ընդհամենը չորս տարի կամ մոտավորապես այդքան, մինչդեռ մեծագույն ֆուտբոլիստները խաղացել են ամենաքիչը 14 տարի: Դրա համար, Մեսսին, դեռ ունի տաս տարի, որպեսզի հանդես գա նույն մակարդակով և հույս ունեմ, որ նույնքան հաջող»: Ռոնալդուի վերաբերյալ Կրույֆն ասել է, որ նա ուժեղ է ֆիզիկապես և նրա խաղը կենտրոնացած է իր այդ հատկության վրա: «Կրիշտիանու Ռոնա՞լդուն: Նրա հարցում դժվար է: Պելեն, Մարադոնան, Դի Ստեֆանոն՝ ֆուտբոլ են եկել փողոցից, իսկ Ռոնալդուն...Նրա խաղը ավելի շատ կենտրոնացած է ֆիզիկականի վրա, մինչդեռ բոլոր այն ֆուտբոլիստները, որոնց թվարկեցի, տեխնիկապես էին շնորհալի, այլ ոչ թե ֆիզիկապես: Նրանք ամբողջությամբ տեխնիկա էին»,- հղում անելով Associated Press-ին՝ փոխանցում է Football.ua-ն: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 691 | |