Գլխավոր էջ » 2011 » Ապրիլ » 15 » Չավի.«Կլասիկոյից առաջ Բարսելոնան հիանալի մարզավիճակում է»
15:07
Չավի.«Կլասիկոյից առաջ Բարսելոնան հիանալի մարզավիճակում է»
                                                    
Իսպանական Բարսելոնայի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը AS-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մադրիդի Ռեալի հետ կայանալիք կլասիկոյից առաջ կատալոնացիները հիանալի մարզավիճակում են: 


Սակայն Չավին ընդգծել է նաև մարզական բախտի կարևորությունը: Հիշեցնենք, որ մադրիդցիներն ու կապտանռնագույնները ազգային առաջնության շրջանակներում հանդիպելու են ապրիլի 16-ին: 


Ռեալի հետ խաղից առաջ թիմը շատ լավ մարզավիճակում է: Մենք բոլորովին չենք հոգնել: Մեր ֆուտբոլիստները կարող են միևնույն արագությամբ խաղալ ողջ հանդիպմանը ընթացքում, այդ իսկ պատճառով ես մտածում եմ, որ առաջնության որոշիչ փուլում Բարսան կարող է արժանի խաղ մատուցել: Մենք պատրաստ ենք հաղթել Ռեալին, պարզապես մեզ հարկավոր կլինի նաև մարզական բախտ, - հայտարարել է Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը:
armsport.am  

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 444 | Ավելացրեց: M100