Ուրբաթ, 26/04/24, 16:56
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Պեդրո, թե՞ Նեյմար


 
Պատասխանների քանակը` 522



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


17:10
«Շախտյոր» - «Բարսելոնա» հանդիպմանն ընդառաջ
http://4.bp.blogspot.com/-nfAhpmuBFiM/TZzdDJYb-eI/AAAAAAAAHZE/WM49vomOO2w/s1600/2011+barcelona+shakhtar+donetsk82a12.jpg

Այսօր Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում կկայանա Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «Շախտյոր» - «Բարսելոնա» հանդիպումը: Հիշեցնենք, որ առաջին խաղում Միրչա Լուչեսկուի սաները 1-5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին, այսպիսով դոնբասյան ակումբը փաստորեն չի կարող հաջորդ փուլի ուղեգիր նվաճել:
?

Այս խաղում «հանքափորներին» չեն կարող օգնել Ռազվան Ռացը (որակազրկված է), Դմիտրի Չիգրինսկին, Ալեքսանդր Կուչերը, Ալեքսանդր Չիժովը վնասվածքներ ունեն: Հարցականի տակ է Լուիս Ադրիանոյի և թիմի ավագ Դարիո Սռնայի մասնակցությունը: Իսկ «կապտանռնագույնների» կազմից վնասվածքների պատճառով կբացակայեն Կառլես Պույոլը, Բոյան Կրկիչը և Էրիկ Աբիդալը, որակազրկված է Անդրես Ինիեստան:


Թիմերի նախնական կազմերը.

marca.es  

«Շախտյոր». Պյատով – Կոբին, Ռակիցկի, Կրիվցով, Շևչուկ – Մխիթարյան, Հյուբշման – Դուգլաս Կոստա, Վիլիան, Ժադսոն – Լուիս Ադրիանո
«Բարսելոնա». Վալդես– Մաքսվել, Միլիտո, Պիկե, Ադրիանո – Կեյտա, Մասկերանո, Ալկանտարա – Աֆելայ, Վիլյա, Պեդրո

goal.com   

«Շախտյոր». Պյատով – Կոբին, Իշչենկո, Ռակիցկի, Շևչուկ – Մխիթարյան, Հյուբշման – Դուգլաս Կոստա, Ժադսոն, Վիլիան  – Լուիս Ադրիանո
«Բարսելոնա». Վալդես– Ադրիանո, Պիկե, Միլիտո, Մաքսվել – Խավի, Բուսկետս, Կեյտա – Մեսսի, Վիլյա, Աֆելայ

Eurosport

«Շախտյոր». Պյատով – Կոբին, Ռակիցկի, Կրիվցով, Շևչուկ – Մխիթարյան, Հյուբշման – Դուգլաս Կոստա, Վիլիան, Ժադսոն  – Լուիս Ադրիանո
«Բարսելոնա». Վալդես– Մաքսվել, Միլիտո, Պիկե, Կորրեա - Մասկերանո, Տիագո, Կեյտա – Պեդրո, Վիլյա, Աֆելայ

Football.ua

«Շախտյոր». Պյատով – Կոբին, Ռակիցկի, Իշչենկո, Շևչուկ – Հյուբշման, Ֆեռնանդինյո – Դուգլաս Կոստա, Ժադսոն, Վիլիան – Էդուարդո
«Բարսելոնա». Վալդես– Դանի Ալվեշ, Միլիտո, Պիկե, Մաքսվել – Բուսկետս, Տիագո, Խավի – Պեդրո, Մեսսի, Վիլյա
 
Բուքմեյքերների գործակիցները (Հ1-Х-Հ2)

Պարի մատչ: 3.05 - 3.40 - 2.20
Մարաֆոն: 3.20 - 3.50 - 2.32
Ֆավորիտ: 3.10 - 3.50 - 2.15

Խաղից առաջ.

Միրչա Լուչեսկու. Ես հուսով եմ և վստահ եմ, որ այն ֆուտբոլիստները, որոնք խաղադաշտ դուրս կգան, այնպիսի թիմի դեմ ինչպիսին «Բարսելոնան» է կանեն իրենց ամեն ինչ, որպեսզի հաղթանակ տոնենք: Բնականաբար, մենք շատ քիչ հնարավորություններ ունենք, բայց պետք է փորձել գլուխը բարձր դուրս գալ այս իրավիճակից: Մենք այս խաղում խաղալու ենք հաղթանակի համար:

Մեզ այս Չեմպիոնների լիգան շատ բան է տվել և դա կանդրադառնա մեր հետագա մասնակցության վրա: Չնայած այն բանին, որ թիմը աստիճանաբար աճում է, ես չեմ կարող ասել, որ «Շախտյորն» ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգայում: Ցավոք, մենք Բարսելոնում և Լոնդոնում ցուցադրած խաղերում դեռ այն մակարդակը ցույց չտվեցինք: Դրա պատճառը խաղացողների ցածր մակարդակը չէ, այլ այն, որ մենք վախեցանք ու հոգեբանորեն պարտված խաղադաշտ դուրս եկանք:

Այս մրցափուլում յուրաքանչյուր խաղը ավելի բարդ է ստացվում, այդ իսկ պատճառով մենք պետք է գործենք և առաջընթաց արձանագրենք: Մենք այսպիսի հանդիպումների փորձ չունենք: Թե’ Լոնդոնում, թե’ Բարսելոնում մենք խաղադաշտ դուրս եկանք այն մտքով ` մրցակիցն ուժեղ է: Սա մեզ համար դաս կլինի: Մենք այսպիսի սխալներ այլևս չպետք է թույլ տանք»: (shakhtar.com)

Խոսեպ Գվարդիոլա. «Մենք մեր ոճով կխաղանք: Խաղի ընթացքում կերևա, թե մրցակցի դեմ ինչ ոճով հանդես կգանք: Նորից եմ կրկնում, որ սա մարզումային հանդիպում չէ: Մեր գլխավոր խնդիրը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալն է»: (shakhtar.com)

Յարոսլավ Ռակիցկի. «Ինիեստայի արագ գոլը մեր պլանների վրա չազդեց: Խաղասկզբում մենք վատ չէինք խաղում, բայց չկարողացանք օգտագործել ստեղծված գոլային պահերը: Մենք հասկացել ենք, որ այդպիսի մրցակիցների դեմ խաղում, պետք է հանդես գալ ուժերի առավելագույն լարումով: Շատ կարևոր է նաև գոլ բաց չթողնելը: Առաջին խաղում մենք ինքներս էինք «օգնում» «Բարսելոնային» գոլ խփել: Այժմ մենք պետք է խուսափենք այդ սխալներից»: (uefa.com)

Լուիս Ադրիանո: «Մենք ոչ միայն ցանկանում ենք հաղթել «Բարսելոնային», այլ մեզ այնպիսի հաղթանակ է անհրաժեշտ, որը մեզ թույլ կտա հաջորդ փուլ դուրս գալ, այլապես ի՞նչ իմաստ ունի խաղադաշտ դուրս գալ, եթե արդեն մտածում ես, որ ամեն ինչ անօգուտ է:

«Բարսան» մեզ սեփական հարկի տակ հաղթեց 5-1 հաշվով, իսկ ինչու՞ մենք չհաղթենք 4-0 հաշվով: Մենք 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթեցինք «Ռոմային»: ՄԵնք 90 րոպե ունենք, վստահ եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել»: (sport-express.ru)

Հիշեցնենք, որ «Շախտյոր» - «Բարսելոնա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45 րոպեին:



ArmFootball.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 741 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1