Ուրբաթ, 26/04/24, 09:05
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


12:56
Դեկու. Նայելով Մեսսիին` հասկանում էինք, որ կոբրա ենք աճեցնում


"Ֆլումինենսեի” կիսապաշտպան Դեկուն մեծ համակրանքով է վերաբերվում Լեո Մեսսիին: Ժամանակին լինելով "Բարսելոնայի” ֆուտբոլիստ` նա անմիջական ականատեսն ու մասնակիցն է եղել Լեոյի առաջին քայլերի: Այն ժամանակ թիմը գլխավորում էր Ֆրանկ Ռեյկարդը:


"Երբ Մեսսին սկսեց մարզվել մեզ հետ, նա շատ երիտասարդ էր, դեռ նոր պետք է լրանար նրա 18 տարին, բայց մենք դեռ այն ժամանակ վստահ էինք, որ նա կդառնա այն, ինչ այսօր դարձել է”, - ասել է Դեկուն TV Globo-ին տված հարցազրույցի ժամանակ:



"Մի անգամ մենք երեքով նստած էինք սեղանի շուրջ,  և ես ասացի Ռոնալդինյոյին. "Մենք այստեղ կոբրա ենք աճեցնում, ժամանակի հետ մենք կլքենք այս թիմը, իսկ այս տղան հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, և երբ մենք զանգահարենք նրան տոմսեր խնդրելու համար, նա նույնիսկ չի պատասխանի հեռախոսազանգին”, - հիշել է Դեկուն: 


Նախորդ մրցաշրջանում, երբ Դեկուն դեռ "Չելսիում” էր, նրա ընկերը "Բարսելոնա”- "Արսենալ” հանդիպման տոմսեր էր խնդրել նրանից: Հանդիպմանը երկու ժամ էր մնում, և Դեկուն Մեսսիին հաղորդագրություն է ուղարկել: Արգենտինացին անհապաղ զանգահարել է:  


"Նա ծիծաղում էր: Երբ ես հարցրեցի` ինչ է պատահել, Մեսսին պատասխանեց. "Հիշում ես, դու ինձ ասում էիր, որ ես կրելու եմ 10 համարի մարզաշապիկը, և երբ զանգահարես, ես չեմ պատասխանի: Մոռացիր այդ մասին, ես կտամ այդ տոմսերը”, - պատմել է Դեկուն:



"Ողջ աշխարհը գիտի, թե ինչ է անելու Մեսսին, բայց ոչ ոք չի կարող կանգնեցնել նրան: Լեոն շատ նպատակասլաց է, նա միշտ շատ համառորեն է գործում, եթե նույնիսկ հաշիվը 4:0 է, նա շնորհակալություն է հայտնում տրիբունաներին և կրկին փորձում գրավել հակառակորդի դարպասը”, - եզրափակել է Դեկուն:

ArmSport.am
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 752 | Ավելացրեց: Jannnnnnn
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1