Չորեքշաբթի, 24/04/24, 15:40
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


15:23
Գվարդիոլա.«Շախտյորի 5 բրազիլացիներին կբերեի Բարսելոնա»

                                                    

Բարսելոնայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային դուր չի գալիս այն, թե ինչպես է ընկալվում Բարսա- Շախտյոր մրցավեճը հանդիպման նախաշեմին, և նա ցանկացել է զգուշացնել բոլորին: 


Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել: Ես անսովոր զգացողություններ ունեմ: Ինձ բոլորովին դուր չի գալիս այն փաստը, որ բոլորն այդ խաղն արդեն կատարված փաստ են համարում և վստահ են, որ մենք արդեն կիսաեզրափակչում ենք, - հայտարարել է Գվարդիոլան: 


Մարզիչը հայտարարել է, որ այդ վստահությունն ավելորդ է, ինչպես նաև զգուշացրել, որ հակառակորդը կարող է մեծ վտանգ ներկայացնել: 


Շարունակելով այդ միտքը` նա նախ խնդրել է երկրպագուներին մեծ ինքնանվիրումով մոտենալ այս հանդիպմանն ավելի, քան երբեք: Լավ կլիներ, եթե երկրպագուները գիտակցեին, որ սա Չեմպիոնների լիգան է և 1/4 եզրափակիչը: Եթե նրանք ցանկանում են, որպեսզի մենք հայտնվենք կիսաեզրափակչում և Լոնդոնում, ապա պետք է իմանան, որ առանց նրանց աջակցության մենք ոչնչի չենք հասնի: Ուկրաինայում մեզ լեփ-լեցուն մարզադաշտ է սպասվում: Նման լուրջ մրցաշարերում դժվար է հաջողության հասնել առանց հզոր աջակցության: Երբ Կամպ Նոուում տրիբունաներից մեզ աջակցում են հազարավոր ֆուտբոլասերներ, մենք մեզ շատ ուժեղ ենք զգում, - նշել է նա: 


Ես արդեն ասել եմ, որ նման մակարդակի խաղերում յուրաքանչյուր բացթողում կարող է ամեն ինչ բարդացնել: Շախտյորը շատ վտանգավոր թիմ է, որը գնալով զարգանում է: Նրանք աստիճամաբար բարելավում են իրենց խաղը:  


Շախտյորի մասին շատ քիչ է խոսվում, դիմակայության ելքն արդեն որոշված է համարվում, Չիգրինսկիին թերագնահատում են, ինչը շատ տգեղ է: Ինչպես կարելի է ասել, որ նա վատ է խաղում: Այդ թիմը բոլորովին վերջերս հաղթել է Եվրոպայի լիգան, նրա կազմում հանդես են գալիս հինգ բրազիլացիներ, որոնց ես կցանկանայի տեսնել Բարսելոնայում: Նրանց մարզիչը մարզում էր դեռ այն ժամանակ, երբ ես դեռ չէի էլ սկսել ֆուտբոլ խաղալ: Դա հզոր թիմ է: Նրանք հաղթել են Ռոմային: Նրանք մի շարք ուժեղ կողմեր ունեն: Նրանք միշտ լավ տպավորություն են գործել իմ վրա, իսկ հիմա` հատկապես, - ասել է Գվարդիոլան: 


Ինչ վերաբերում է Մեսսիին, Գվարդիոլան հայտարարել է, որ ռիսկի չի ենթարկի նրա առողջությունը, թեև կցանկանար տեսնել նրան թիմի կազմում. Մենք չենք ցանկանում կորցնել նրան, ինչպես և յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստի: Ես չեմ ուզում, որպեսզի որևէ մեկը վնասվածք ստանա, բայց եթե մենք կես ուժով խաղանք Շախտյորի դեմ, ապա կզիջենք նրանց, - ասել է մարզիչը: 


Այս հանդիպման արդյունքն առանցքային կլինի Բարսելոնայի համար, եթե Վիկտոր Վալդեսը անառիկ պահի դարպասը: Պեպն այս առիթով ասել է. Երբ խաղում ես սեփական հարկի տակ, կարևոր է բաց չթողնել, բայց մենք այժմ այն մակարդակի թիմերի հետ ենք մրցում, որոնք կարող են գրավել մեր դարպասը: 


Եվ եզրափակել է Գվարդիոլան հետևյալ արտահայտությամբ. Ինձ մոտ զգացողություն կա, որ մենք համարվում ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկը, բայց խաղերը պետք է հաղթել, այլ ոչ թե հաղթած համարել:


armsport.am

 

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 636 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1