«Բարսելոնան» թիմի երկրորդ դարպասապահ Խոսե Մանուել Պինտոյի հետ համաձայնության է եկել' մինչև 2012թ-ի հունիսի 30-ը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
35-ամյա դարպասապահը 2008թ-ի մայիսի 30-ին էր պայմանագիր կնքել և դրանից հետո 16 անգամ է խաղադաշտ դուրս եկել: Իսպանիայի ընթացիկ առաջնության խաղերին Վիկտոր Վալդեսի փոխարինողը չի մասնակցել: