Եվրո-2012-ի ընտրական փուլի Չեխիայի հետ կայանալիք հանդիպման նախաշեմին Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է ակումբի իր խաղընկեր Չավի Էրնանդեսի մասին:
Կասիլյասը կարծում է, որ Չավին առանցքային դեր է խաղում Բարսելոնայում և լավագույնն է ազգային ֆուտբոլի պատմության մեջ:
Ես միշտ ասել եմ, որ Բարսելոնային հաղթելու համար անհրաժեշտ է առաջնահերթ կապտանռնագույնների կազմում չեզոքացնել Չավիին, - Կասիլյասի խոսքերն է մեջբերում terrikon.com-ը: