Հինգշաբթի, 25/04/24, 19:35
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 2
Հյուրեր` 2
Գրանցվածներ` 0


08:53
Մեսսին եւ Մոուրինյոն բոլորից շատ են վաստակում

                                         

France Football հեղինակավոր հանդեսը հրապարակել է ֆուտբոլային աստղերի եւ ոչ պակաս աստղային մարզիչների եկամուտները:Ֆուտբոլիստների շրջանում բոլորից շատ վաստակում է իսպանական Բարսելոնայի հարձակողական ոճի կիսապաշտպան` արգենտինացի Լիոնել Մեսսին.  տարեկան 31 մլն. Եվրո (հաշվի է առնվել ոչ միայն աշխատավարձը, այլեւ գովազդային պայմանագրերից ստացված եկամուտները եւ այլն) :

Իր 27.5 մլն. Եվրո ցուցանիշով, բարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների ցուցակում Լիոնել Մեսսիին հաջորդում է բոլոր ասպարեզներում նրա անմիջական մրցակից Կրիշտիանու Ռոնալդուն` Մադրիդի Ռեալից:


Անգլիական Մանչեսթեր Յունայթեդի հարձակվող Ուեյն Ռունին տարեկան վաստակում է 20.7 մլն. Եվրո, ինչն այս ցուցակում երրորդ ցուցանիշն է:


Միացյալ Նահագներում վատ չեն ապրում Դեւիդ Բեքհեմը եւ Տիերի Անրին, ովքեր իրենց 19 մլն. եւ 13.6 մլն. Եվրոյով զբաղեցնում են այս ցուցակի 5-րդ եւ 11-րդ հորիզոնականները, համապատասխանաբար:


Մարզիչների շրջանում ամենահարուստը ճանաչվել է Մադրիդի Ռեալի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով տարեկան վաստակում է 13.5 մլն. Եվրո:


Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով տարեկան վաստակում է 10.5 մլն. Եվրո, զբաղեցրել է այս ցուցակի 2-րդ հորիզոնականը:


Մոուրինյոյին եւ Գվարդիոլային հաջորդում են առանց աշխատանքի մնացած իսպանացի Ռաֆայել Բենիտեսը` 10.2 մլն. Եվրոյով, եւ Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն` 8.5 մլն. Եվրո ցուցանիշով:


Աշխարհի ամենառատաձեռն ֆուտբոլային լիգա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր-Լիգան. ֆուտբոլային աշխարհի ամենահարուստների ցուցակի առաջին 20 հորիզոնականներն զբաղեցրած ֆուտբոլիստներից 7-ը հանդես են գալիս հենց Անգլիայի Պրեմիեր-Լիգայում:


Այս ամենով հանդերձ նշենք սակայն, որ  ֆուտբոլային աստղերն իրենց եկամուտներով շարունակում են բավական հետ մնալ ճանաչված գոլֆիստ Թայգեր Վուդսից, ով տարեկան իր վաստակած 53 մլն. Եվրոյով ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարզիկը:

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 736 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1