Այսօրվա մարզմանը առաջին թիմից ներկա էին 6 ֆուտբոլիստներ, իսկ Բարսելոնա Բ-ից 8: Այս շաբաթ նախատեսված 4 մարզումներից առաջինին հիմնական թիմից ներկա էին Պինտուն, Ալվեսը, Ֆոնտասը, Կեյտան, Ժեֆրենը և Բոյանը:Բարսելոնա Բ-ից ներկա էին 8 ֆուտբոլիստներ`Մինյո, Մունյեսա, Սերխի Գոմես, Մոնտոյա, Տելյո, Կարմոնա, Ռաֆինյա և Վիկտոր Վասկես:Ադրիանոն, ով թեթև վնասվածք էր ստացել բոլորից առանձին մարզվում էր մարզասրահում:Ինիեստան, Միլիտոն և Մասկերանոն որոշ թեթև մարզումներ անցկացրին:Իսկ ահա Պույոլը, Պեդրո, և Մաքսվելը շարունակում են ապաքինվել իրենց վնասվածքներից` անհատական ծրագրով մարզվելով:
|