Goal.com-ը տեղեկացնում է, որ Բարսելոնայի եզրային պաշտպան Դանի Ալվեշը առաջիկա օրերին երկարաձգելու է պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ: 27-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է ինչ բանակցությունների մեջ է Բարսայի ղեկավարության հետ: Հաղորդվում է, որ կողմերի միջև նոր պայմանագիրը կկնքվի արդեն այս շաբաթվա վերջում:
Հավելենք, որ բրիտանական մամուլում վերջերս շար է խոսվում, որ Մանչեսթեր Սիթին լրջորեն հետաքրքրված է բրազիլացու ծառայություններով, սակայն Բարսելոնայի նախագահ Սանդրո Ռոսելը մտադիր չէ հրաժարվել մի ֆուտբոլիստից, ում համարում է աշխարհի լավագույն աջ եզրային պաշտպանը: