Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ
Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում
խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի հանդիպման մասին, որտեղ իր
թիմի մրցակիցը կլինի իսպանական «Բարսելոնան»:
«Մենք շատ լուրջ ենք պատրաստվում և ամեն
ինչ կանենք, որ լավ խաղանք «Բարսելոնայի» դեմ և հաղթահարենք այդ թիմին:
Անհնարին ոչինչ չկա»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: