Իսպանիայի Լա Լիգայի 29-րդ տուրի շրջանակներում, կատալոնյան ակումբը
հյուրընկալել էր Խետաֆեին: Հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցավ
Բարսելոնայի առավելությամբ, որոնք կարողացան երկու անգամ գրավել մրցակցի
դարպասը, ինչին Խետաֆեն կարողացավ պատասխանել ընդհամենը մեկ անգամ:
Բարսելոնայի առաջին գոլը, 17-րդ րոպեին, հեղինակեց Դանի Ալվեշը և իր
գոլերի քանակը, ընդհանուր առմամբ, հասցրեց 21-ի: Այդ ցուցանիշով,
պաշտպանների մեջ, նա Լա Լիգայում չորրորդն է և ետ է մնում Կապդեվիլայից (36
գոլ), Անտոնի Իրաոլայից (29) և Սերխիո Ռամոսից (25): Խետաֆեի հետ խաղում
Բարսայի երկրորդ գոլի հեղինակ դարձավ Բոյան Կրկիչը (50'), ով անցկացնում էր
իր 100-րդ հոբելյանական խաղը իսպանական պրեմիերոյում: 88-րդ րոպեին,
Խետաֆեն կարողացավ խփել միայն հեղինակության գոլ. աչքի ընկավ Մորալը:
Այս հանդիպումներից հետո, կրկին պահպանվեց հինգ միավորի տարբերությունը Բարսելոնայի և Մադրիդի Ռեալի միջև: