09:31 Սուբիսարետա. Շախտյորը հետաքրքիր թիմ է, բայց ֆավորիտը մենք ենք |
Բարսելոնայի մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետան գնահատել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքները, որի արդյունքում, կատալոնացիները պետք է հանդիպեն ուկրաինական Շախտյորի հետ, հաղորդում է gazeta.ru-ն:
Շախտյորը շատ հետաքրքիր և հավակնոտ թիմ է, բայց ֆավորիտի դերում Բարսելոնան է, - ասել է Սուբիսարետան, - Դոնեցկի թիմում մի շարք բրազիլացի ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Այդ թիմը հաղթանակների ծարավ է: Շախտյորը կորցնելու ոչինչ չունի, քանի որ նրանք առաջին անգամ են այսքան հեռու գնացել: Ես հավասար դիմակայություն եմ ակնկալում, բայց կարծում եմ, որ մենք կարող ենք հաղթել ուկրաինական թիմին: Իհարկե, մենք հիշում ենք Եվրոպայի սուպերգավաթի հանդիպումը: Այն ժամանակ Շախտյորը մեզնից լավ խաղաց, բայց դա իր օբյեկտիվ պատճառներն ուներ:
|
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ |
Դիտումներ: 557 |
Ավելացրեց: M100
|
|