"Բարսելոնայի” ղեկավարությունը չի պատրաստվում փոխարինող փնտրել Էրիկ Աբիդալին:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի մոտ լյարդի քաղցկեղ է հայտնաբերվել:
"Մենք որոշել ենք Աբիդալին փոխարինող չփնտրել: Քանի դեռ նա բուժվում է, առաջին թիմի կազմում կխաղա Ֆոնտասը”, - ասել է "Բարսելոնայի” փոխնախագահ Խոսե Մարիա Բարտոմեուն:
"Վաղվանից մենք կսկսենք բանակցություններ վարել Էրիկի գործակալի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ”:
Էրիկ Աբիդալը "Բարսելոնայի” կազմում հանդես է գալիս 2007թ-ից, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 18 ամսից:
|