| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
14:00 Ֆուտբոլիստները աջակցում են Աբիդալին |
Այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Բարսելոնայի պաշտպան Էրիկ Աբիդալը լյարդի քաղցկեղ ունի,մի շարք ֆուտբոլիստներ Twitter-ում իրենց աջակցությունն են հայտնել ֆրանսիացի ֆուտբոլիստին, հայտնում է gazeta.ru-ն:
Կակա (Ռեալ). «Աստված իմ, ինչպիսի ցավալի լուր: Մենք կաղոթենք նրա համար: Աստված օրհնի նրան: Չհուսահատվես, Էրիկ»:
Անդրես Ինյեստա (Բարսելոնա). «Ես կցանկանայի իմ սերն ու աջակցությունը հայտնել Աբիդալին: Ամեն ինչ լավ կլինի: Նա արժանի է դրան»:
Կառլես Պույոլ (Բարսելոնա). «Չհուսահատվես, Աբի: Մենք քեզ հետ ենք: Դու ուժեղ ես և կկարողանաս հաղթահարել հիվանդությունը»:
Խերարդ Պիկե (Բարսելոնա). «Մենք սատարում ենք քեզ, Աբի: Դու կապաքինվես»:
Սեսկ Ֆաբրեգաս (Արսենալ). «Մենք Աբիդալի հետ ենք և մաղթում ենք նրան ուժեղ լինել: Ֆուտբոլի համար սա շատ ցավալի լուր է»:
Քրիշտիանու Ռոնալդու(Ռեալ Մադրիդ). «Ես հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կընթանա, ու Աբիդալը նորից դաշտ կվերադառնա»:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 737 |
Ավելացրեց: ԲարսաՖան
|
|
|
|