Հինգշաբթի, 18/04/24, 21:44
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


18:20
Ռեալի ճանապարհն ավելի փշոտ է, քան Բարսելոնայինը
http://c138.r38.cf3.rackcdn.com/20110104--085304-sp_10.jpg

Ճի՛շտ է, Իսպանիայի առաջնության Պրեմիեր լիգայի վերջին տուրում, առաջին և երկրորդ հորիզոնականները զբացեղնող թիմերի՝ Բարսելոնայի և Մադրիդի Ռեալի միջև միավորների տարբերությունը կրճատվեց և դարձավ հինգի, բայց հետագա տուրերում Արքայական ակումբին բաժին են հասնելու ավելի դժվար մրցակիցներ, քան Բարսելոնային: Այդ առիթով, մեր կայքի գլխավոր գործընկեր Gol-bet.com-ը կփորձի ձեզ ներկայացնել երկու սուպեր թիմերի հետագա մրցակիցներին և ինչ-որ չափով անդրադառնալ նրանց ունեցած հնարավորություններին:

Երեկվա ոչ ոքիից հետո, Բարսայի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան այնքան էլ մտահոգ չէր երկու միավորի կորստի համար, որը հավանաբար կապված է վերջին տաս տուրերի խաղացանկի հետ: Կատալոնացիներն ունեն արտագնա հինգ հանդիպումներ՝ Վիլիառեալի, Ռեալի, Սոսյեդատի, Լևանտեի և Մալագայի հետ: Առաջին երկու հանդիպումները, բնականաբար, բավական դժվարին են լինելու Բարսելոնայի համար, սակայն ունի հինգ միավոր ավելի՝ ձախողման պարագայում իր առավելությունը պահպանելու համար, ինչպես նաև այն հանգամանքը, որ Արքայական ակումբի հետ հավասար միավորների դեպքում դեր կարող է ունենալ «Կամպ Նոու» մարզադաշտում արձանագրված 5-0 հաշիվը:

Մադրիդի Ռեալի խաղացանկը, համեմատաբար ավելի բարդ է: Մոուրինիոյի սաներն ունեն արտագնա հանդիպումներ Ատլետիկոյի, Ատլետիկ Բիլբաոյի, Վալենսիայի, Սևիլիայի և Վիլիառեալի հետ: Այսինքն՝ Արքայական ակումբը պետք է հանդիպի այնպիսի թիմերի, որոնք զբացեղնում են մրցաշարային աղյուսակի երրորդից ութերորդ հորիզոնականները!!!: Բացի այդ, Ռեալը սեփական դաշտում դեռ պետք է հանդիպի Բարսելոնային, որում միայն հաղթանակ է հարկավոր: Եթե անկեղծ եզրակացություն կատարենք այս ամենից, պետք է արձանագրենք, որ միայն հրաշքի դեպքում Ռեալը կկարողանա նվաճել չեմպիոնի տիտղոսը: Սակայն նմանօրինակ հրաշք, համենայնդեպս, տեղի ունեցել է Մադրիդի Ռեալի պատմության ոչ վաղ անցյալում: 2006-2007 թթ. մրցաշրջանում, թիմը, Կապելլոյի գլխավորությամբ, դարձավ չեմպիոն՝ գտնվելով նույն իրավիճակում, սակայն միևնույն ժամանակ փաստենք, որ ներկայիս Բարսելոնան անհամեմատ ուժեղ է այն ժամանակների Բարսելոնայից:

Բարսելոնայի ապագա մրցակիցներն են վերջին տաս տուրերում՝

Սեփական հարկի տակ՝ Խետաֆե, Ալմերիա, Օսասունա, Էսպանիոլ, Դեպորտիվո
Մրցակցի դաշտում
՝ Վիլիառեալ, Ռեալ Մ., Սոսյեդատ, Լևանտե, Մալագա

Ռեալի ապագա մրցակիցներն են վերջին տաս տուրերում՝

Սեփական հարկի տակ՝ Սպորտինգ Խիխոն, Բարսելոնա, Սարագոսա, Խետաֆե, Ալմերիա
Մրցակցի դաշտում՝
Ատլետիկո Մ., Ատլետիկ Բ., Վալենսիա, Սևիլիա, Վիլիառեալ

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 651 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1