Բարսելոնայի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Լա Լիգայի 28-րդ տուրի` Սևիլյայի հետ խաղում վնասվածք է ստացել:Այսօր նա անցավ բուժզննում և պարզվեց, որ նա բաց կթողնի 7-10 օր:Ֆուտբոլիստին ախտորոշեցին աջ ծնկի վնասվածք:Եվ այսպես նա ամենայն հավանականությամբ բաց կթողնի Լա Լիգայի 29-րդ տուրի` Խետաֆեի հետ խաղը: