17:46 Գվարդիոլա. «Բարսելոնայի մարզիչը երբեք չի քննադատում մրցավարի աշխատանքը» | |
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Սևիլիայի հետ ոչ ոքի արդյունքից հետո, հրաժարվել է մրցավարության հետ կապված որևէ մեկնաբանություն տալուց: Gol-bet.com-ը հիշեցնում է, որ երեկ կայացած հանդիպման ժամանակ, մրցավարը անհասկանալի պատճառով չհաշվեց Մեսսիի՝ տուգանայինից խփած գոլը: «Ես Բարսելոնայի դպրոցի սան եմ: Չեմ ցանկանում խոսել Մեսսիի չհաշվված գոլի մասին: Բարսայի մարզիչը չի քննադատում մրցավարի աշխատանքը: Ինչ վերաբերում է խաղին՝ նշեմ, որ լավ գործեցինք՝ հիանալի մրցավարի դեմ: Հավանաբար, արժանի էինք նաև ոչ ոքի արդյունքից ավելիին, սակայն Սևիլիան, ընդմիջումից հետո, ավելացրեց: Ընդհանուր առմամբ գոհ եմ մեր ցույց տված խաղից»,- մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը goal.com-ը: Պաշտոնական գործընկեր`Gol-bet.com | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 439 | |