«Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը պաշտպան Էրիկ Աբիդալի պայմանագրի երկարաձգման հնարավորությունն է քննարկում: Նրա խոսքերով, ակումբը գոհ է ֆրանսիացի ֆուտբոլիստից:
«Մենք հավանաբար Աբիդալին կառաջարկենք երկարաձգել պայմանագիրը: Պետք է ասեմ, որ այս մրցաշրջանում նրա խաղը շատ տպավորիչ է: Լավ խաղացողից նա հրաշալի ֆուտբոլիստի է վերածվել»,-Բարտոմեուի խոսքերն է մեջբերում «championat.ru»-ն: