Հինգշաբթի, 28/03/24, 18:22
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Նախկին հարձակվողներից ո՞վ պետք է մնար թիմում


 
Պատասխանների քանակը` 405



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


00:31
Մեսսին հավասարվեց Մորիենտեսին և շարունակում է առաջ ընթանալ
http://2.bp.blogspot.com/-O_DXdwwP2Aw/TWex70hdplI/AAAAAAAAAFk/mhNFMq6Iq6Y/s1600/lionel-messi-2011.jpg

Չեմպիոնների լիգայում, Բարսելոնայի սուպեր աստղ Լիոնել Մեսսին շարունակում է իր արդյունավետ խաղը: Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային առաջնության ընթացիկ խաղարկությունում նա, մասնակցել է ութ հանդիպման և իր հաշվին գրանցել է նույնքան գոլ:

Երբ Չեմպիոնների Լիգայի վերջին երկու տարիների խաղարկությունների լավագույն ռմբարկու դարձած Մեսսին շարունակում է նույն ընթացքը նաև այս տարի՝ պարզ է դառնում, որ նա շատ առաջ կգնա այդ մրցաշարի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների ցանկում: 23-ամյա ֆուտբոլային տաղանդը, Չեմպիոնների լիգայում, ընդհանուր առմամբ, արդեն մասնակցել է 52 հանդիպումների և խփել է 33 գնդակը: 

Նրա ցուցադրած արդյունավետությունն ուղղակի հիանալի է, քանի որ, միջին հաշվով, ամեն մի խաղին բաժին է հասնում 0.63 գոլ: Միայն մեկ ֆուտբոլիստ է կարողացել այդ ցուցանիշից բարձր արդյունք ցուցադրել. դա հոլանդացի Ռուդ վան Նիստելռոյն է, ով 81 խաղում խփել է 56 գոլ (միջին հաշվով՝ 0.69 գոլ) և լավագույն ռմբարկուների ցանկում գտնվում է երկրորդ հորիզոնականում: Հավելենք, որ միջին հաշվով 0.50 գոլից ավելի, բացի Նիստելռոյից և Մեսսիից, կարողացել են անցնել միայն Ինձագին և Դրոգբան:

Այժմ, արգենտինացին, լավագույն տասնյակում, ֆուտբոլին հրաժեշտ տված Մորիենտեսի հետ կիսում է 7-րդ և 8-րդ հորիզոնականները:

Չեմպիոնների լիգայի, բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների տասնյակ. 

1. Ռաուլ (Ռեալ, Շալկե) - 69 գոլ՝ 137 խաղում (միջին հաշվով՝ 0.50 գոլ)
2. Վան Նիստելռոյ (Էյնդհովեն, Մանչեսթեր Յ., Ռեալ)  - 56 գոլ՝ 81 խաղում (0.69)
3. Թիերի Անրի - (Մոնակո, Արսենալ, Բարսելոնա) - 50 գոլ՝ 114 խաղում (0.43)
4. Անդրեյ Շևչենկո - (Դինամո Կ., Միլան, Չելսի) - 48 գոլ՝ 102 խաղում (0.47)
5. Պիպո Ինձագի ( Յուվենթուս, Միլան) - 46 գոլ՝ 81 խաղում (0.57)
6. Ալեսանդրո Դել Պիերո (Յուվենթուս) - 42 գոլ՝ 96 խաղում (0.43)
7. Լիոնել Մեսսի (Բարսելոնա) - 33 գոլ՝ 52 խաղում (0.63)
8. Ֆերնանդո Մորիենտես (Ռեալ, Մոնակո, Վալենսիա) - 33 գոլ՝ 93 խաղում (0.35)
9. Դիդիե Դրոգբա (Մարսել, Չելսի) - 32 գոլ՝ 61 խաղում (0.53)
10.Դավիդ Տրեզեգե - (Մոնակո, Յուվենթուս) - 29 գոլ՝ 58 խաղում (0.50)


Պաշտոնական գործընկեր` Gol-Bet.com


Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 661 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1