Շաբաթ, 20/04/24, 19:03
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


11:47
Չեմպիոնների լիգա. Բարսելոնան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Photo: Miguel Ruiz/Àlex Caparrós-FCB

Կատալոնիայում, երեկ, կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Բարսելոնա-Արսենալ պատասխան հանդիպումը: Նախորդ խաղում, Լոնդոնում, Բարսելոնան պարտություն էր կրել 2-1 հաշվով, սակայն կարողացավ լավագույնս օգտագործել սեփական հարկի ընձեռած առավելութունը և 3-1 հաշվով հաղթանակի հասավ Արսենալի նկատմամբ:

Առաջին գոլը ծնվեց խաղակեսի ավարտից քիչ առաջ. աչքի ընկավ Մեսսին: Երկրորդ կեսում, անհավատալի ինքնագոլի հեղինակ դարձավ Բուսկետսը, ով Նասրիի կատարած անկյունային հարվածի ժամանակ արեց այն, ինչ չէին կարողանում անել Արսենալի ֆուտբոլիստները: Հաշվի հավասարությունը միանգամայն ձեռնտու էր Արսենալին, սակայն պատահեց մի բան, ինչի մասին արդեն շատ է խոսվել և շատ էլ դեռ կխոսվի: Հանդիպման 56-րդ րոպեին, Արսենալի հոլանդացի հարձավող Ռոբին վան Պերսին, սուլիչից հետո կատարած հարվածից համար ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից (առաջին դեղինը նա ստացել էր Ալվեշին հարվածելու համար): Օրենքի տառին եթե նայենք՝ շվեյցարացի մրցավար Բուզական իրավունք ուներ, սակայն Վան Պերսին էլ իր հերթին փորձում էր արդարանալ, որ 95 000 հանդիսականների ձայների մեջ չի լսել սուլիչի ձայնը:

Այդ դեպքից հետո էլ ավելի բարդացավ առանց այն էլ միայն պաշտպանությունում գործող Արսենալի գործերը: Հանդիպման հաշիվը կարող էր էլ ավելի խոշոր լիներ, եթե իր բարձրության վրա չգտնվեր Ալումնիան. նա մի քանի անգամ հրաշքով անառիկ պահեց իր դարպասը: Այնուամենայնիվ, Բարսելոնան ևս երկու անգամ գրավեց Արսենալի դարպասը. աչքի ընկան Խավին և կրկին Մեսսին (11 մ.)՝ ձևավորելով հանդիպման վերջնական՝ 3-1 հաշիվը:

Շատերը կարող են ասել, թե Վան Պերսիի հեռացումն անարդար էր, որն ազդեց հանդիպման վերջնական արդյունքի վրա, սակայն չպետք է մոռանալ մեկ կարևոր փաստ՝ Արսենալը ողջ հանդիպման ընթացքում այդպես էլ գոնե մեկ անգամ հարված չկատարեց դարպասին, ինչը շատ բանի մասին է խոսում: Տեղին է հիշել, օրեր առաջ, Սամիր Նասրիի խոսքերը, թե  մենք Ինտերը չենք, որ խաղանք միայն պաշտպանությունում:

Հարկ է նշել մեկ փաստ ևս. աշխարհի վերջին երկու տարիների լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով երեկվա խաղում երկու անգամ գրավեց Արսենալի դարպասը, ընթացիկ մրցաշրջանում, ընդհանուր առմամբ, խփած գոլերի քանակը հասցրեց 45-ի: Նրա անձնական ռեկորդը, ողջ մրցաշրջանի համար, 47 գնդակն է, որն արձանագրել է անցյալ տարի:


Պաշտոնական գործընկեր` Gol-Bet.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 580 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1