Ուրբաթ, 19/04/24, 18:38
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» հաղթել Իսպանիայի ընթացիկ առաջնությունը


 
Պատասխանների քանակը` 496



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


15:28
Մե՞սսի թե Ռոնալդու

http://resources1.news.com.au/images/2011/02/08/1226002/501105-messi-v-ronaldo.jpg

Մեր պաշտոնական գործընկեր Gol-bet.com կայքը շարունակում է անդրադառնալ աշխարհի ներկայիս ֆուտբոլային աշխարհի ամենավառ աստղերի՝ Լիոնել Մեսսիի և  Ռոնալդուի մրցակցությանը, որն այս անգամ նվիրված է իսպանական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նրանց ցուցադրած արդյունքներին:

Լիոնել Մեսսին, լավագույնս օգտվելով Ռոնալդուի՝ վերջին շրջանում ցուցադրած անարդյունավետ խաղից, երեք գնդակի առավելություն էր ստացել նրա նկատմամբ և լուրջ հայտ էր ներկայացրել ոչ միայն Լա Լիգայի լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանալու, այլ նաև Եվրոպայի Ոսկե Խաղակոշիկին տիրանալու համար: Սակայն պորտուգալացու մոտ միանգամից բացվեց գոլային ախորժակը և նա, հեթ-տրիկի հեղինակ դառնալով Մալագայի հետ խաղում՝ հավասարվեց Մեսսիին: Այժմ խաղաղ հավասարություն է տիրում երկուսի միջև՝ հաշիվը 27:27 է: 

Հատկանշական է, որ երկու ֆուտբոլիստները միասին, մինչև այս պահը, բոլոր մրցաշարերում (Լա Լիգա, Իսպանիայի գավաթ, Չեմպիոնների լիգա), խփել են 80 գոլ, այսինքն՝ մի արդյունք, որը ցույց են տվել նախորդ ողջ մրցաշրջանի ընթացքում: Այն ժամանակ Մեսսին, ընդհանուր առմամբ, դարձել էր 47, իսկ Ռոնալդուն՝ 33 գոլի հեղինակ: Ընդհանուր արդյունքով, այս տարի, արգենտինացին կրկին առջևում է. ընթացիկ մրցաշրջանի բոլոր հանդիպումներում, նա կարողացել է 43 անգամ գրավել մրցակցի դարպասը, մինչդեռ Ռոնալդուն՝ 37:

Պրեմիեր լիգայի վերջին տուրում, Մեսսին չկարողացավ դառնալ գոլի հեղինակ, չնայած կատարեց գոլային փոխանցում, իսկ Ռոնալդոն, վնասվածքի պատճառով, ընդհանրապես դուրս չեկավ խաղադաշտ: Հատկանշական է, որ եթե նա լիներ մարզադաշտում, իրական հնարավորություն ուներ իր գոլերի քանակը հասցնել 28-ի և առաջ անցնել Մեսսիից, քանի որ, Արքայական ակումբը վաստակել էր 11 մետրանոց հարվածի իրավունք, որը, Ռոնալդուի բացակայության պատճառով, իրացրեց Ադեբայորը, սակայն վրիպեց:

Մինչ թվերի լեզվին անցնելը՝ նշենք, որ երկու ֆուտբոլիստներն էլ լավ հնարավորություն ունեն գերազանցելու Լա Լիգայի պատմության ամենաարդյունավետ ֆուտբոլիստների՝ Տելմո Թարայի և Հուգո Սանչեսի ցույց տված արդյունքը: Նրանք երկուսն էլ համարվում են Լա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուները, քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում կարողացել են դառնալ 38 գոլի հեղինակ:

Մեսսիի և Ռոնալդոյի՝ Լա Լիգայում ցուցադրած արդյունքների վիճակագրություն

  Մեսսի Ռոնալդո
Խաղային ժամանակ 2.253 2.459
Գոլեր 27 27
Գոլ՝ 11 մետրանոցից 2 6
Գոլ՝ տուգանայինից 1 2
Գոլային փոխանցումներ 15 8
Հարվածներ (ճիշտ դարպասին) 118 (66) 197 (76)
Կատարած պասեր 1.743 1.183
Ճիշտ պասեր 1.445 843
Շահած տուգանայիններ 42 70
Կոպիտ խաղ 16 19

 

Մեսսիի և Ռոնալդոյի արդյունքները՝ բոլոր մրցաշարերում

  Խաղերի քանակ Գոլեր
Մեսսի 39 43
Ռոնալդո 40 37

 

Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 691 | Ավելացրեց: Մեսսի2013
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1