Ուրբաթ, 29/03/24, 11:53
ArmBarca
 
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Նորություններ [3982]
Բոլոր նորությունները կապված Բարսելոնայի հետ
Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ [871]
Նկարներ [178]
Տեսանյութեր [312]
Կազմեր [56]
Անձնական բլոգ [15]
Բարսելոնա Բ [6]
Հանդիպումների տեսագրություններ [2]
Այս օրը պատմության մեջ [4]
Մունդիալ-2014 [7]
Անգլիա [4]
Ֆրանսիա [0]
Իսպանիա [9]
Իտալիա [2]
Գերմանիա [1]
Եվրոպա [0]
Հայաստան [0]
Լատինական Ամերիկա [2]
Եվրոպայի լիգա [0]
Չեմպիոնների լիգա [2]

Մեր հարցումը
http://img.uefa.com/imgml/TP/teams/logos/70x70/50080.png
Ո՞վ կարող է փոխարինել Կառլես Պույոլին


 
Պատասխանների քանակը` 402



Մինի - չաթ
Միայն գրանցված օգտատերերի համար

Վիճակագրություն

Առցանց են` 1
Հյուրեր` 1
Գրանցվածներ` 0


14:42
Գվարդիոլա. Բարսելոնայում Ուիլշերը կլիներ պահեստայիների կազմում

 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Արսենալի» հետ պատասխան խաղից առաջ խոսել է լոնդոնյան ակումբի և հավաքականի ծագող աստղ Ջեկ Ուլշերի մասին, որին անվանել է երկրորդ կարգի խաղացող, և եթե նա հայտնվեր կատալոնացիների կազմում, ապա նա կմնար պահետայինների նստարանին, հայտնում է "ukfootball.ru" -ն:


19-ամյա Ուիլշերը մեծ ներդրում ունի երկու շաբաթ առաջ «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակում, սակայն նրա խաղը, ինչպես երևում է, չի տպավորել Գվարդիոլային:


«Նա կարող է հիանալի ֆուտբոլիստ դառնալ «Արսենալի» և Անգլիայի հավաքականի համար, բայց մեր երկրորդ թիմում նրա նման խաղացողները շատ են, - ասել է Գվարդիոլան երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: - Նրա բախտը բերել է, որ «Արսենալը» ժամանակ ունի: Նրանց չեն ճնշում, որպեսզի ինչքան հնարավոր է շուտ նվաճեն տիտղոսներ: Նրա նման ֆուտբոլիստները  խաղում են մեր երկրորդ թիմում»:


Գվարդիոլայի այդպիսի հայտարարությունից ապշած  Արսեն Վենգերը հիշեցրել է նրան, որ նա դեռ նոր է սկսել աշխատել այս ոլորտում:


«Ես դաշտ եմ դուրս բերում Ջեկին, քանի որ նա արժանի է դրան, ես ինքս շատ վաղուց եմ այս գործում, որպեսզի հասկանամ, երբ է խաղացողը արժանի դաշտ դուրս գալու, ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը: - Եվ Անգլիայում բոլորն էլ գիտեն, որ ես շատ մեծ ճնշման տակ եմ գտնվում»:


Գվարդիոլան չի մոռացել խոսել նաև «Արսենալի» 27-ամյա հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսիի հանդիպման անակնկալ հայտավորման մասին, որը, ինչպես ենթադրվում էր, պետք է բաց թողներ «Բարսելոնայի» հետ պատասխան հանդիպումը:


«Պարոն Վենգերն ասել էր, որ վան Պերսին չի խաղալու, իսկ այսօր նա թիմում է: Նմանատիպ ինչ-որ բան կատարվել էր նաև անցյալ տարի, այնպես որ, միգուցե, «Արսենալը» արդեն մասնավոր ինքնաթիռ է ուղարկել Տեո Ուոլկոտի ետևից», - ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչը:


«Նա իսկապես շատ շուտ ապաքինվեց, - առարկել է Վենգերը: - Սա մտքի խաղ չէ, որոնցում ես շատ թույլ եմ: Տեսնենք, թե ինչ կասեն երեքշաբթի մեր բժիշկները: Ես կցանկանայի, որ նա խաղար, բայց դրա համար նա պետք է 100%-ով, կամ էլ 99,5%-ով պատրաստ լինի»:


«Մենք չենք պատրաստվում վտանգել ոչ վան Պերսիի, ոչ էլ Ֆաբրեգասի առողջությունները: Կամ նրանք լիովին պատրաստ են, կամ էլ նրանք չեն խաղալու ընդհանրապես»:


Սակայն, Գվարդիոլան խոսել է նաև մրցակցի դրական կողմերի մասին, մասնավորապես նշել է, որ «Արսենալը» դեռևս չի նվաճել տիտղոսներ, բայց արդեն երկար տարիներ էլ խաղում է բարձր մակարդակի վրա:


«Ես լսել եմ «Արսենալի» խաղացողների հոգեբանական խնդիրների մասին, բայց ես համամիտ չեմ դրա հետ, - ավելացրել է Գվարդիոլան: - Թիմը պայքարում է Պրեմիեր լիգայի տիտղոսի համար, հասել են մինչև Լիգայի գավաթի եզրափակիչ, իսկ մի քանի տարի առաջ էլ խաղում էին Չեմպիոնների լիգայի եզրափակչում»:


«Արսենալը» միշտ էլ առաջատարների թվում է գտնվել, իսկ երբ դու ամեն մրցաշրջան գտնվում ես վերևում, դա խոսում է որակյալ թիմի մասին: Նրանք ժամանակ առ ժամանակ վաճառում են խաղացողներին, սակայն նրանց խաղամակարդակը մնում է նույնը: Շատ թիմեր դուրս են գալիս առաջին հորիզոնականներ մեկ տարով, որից հետո ամեն ինչ ավարտվում է, իսկ «Արսենալը» դա անում է ամեն մրցաշրջան»:


«Այո, նրանց ինչ-որ բան պակասում է, բայց նրանք երիտասարդ թիմ են, և երբ նրանք ինչ-որ բան նվաճեն առաջի անգամ, կհասկանան, որ իսկապես լավ թիմ են»:

Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 552 | Ավելացրեց: M100
Մուտք

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբթՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Գրառումների պահոց

Կայքի գործընկերները

© Barcelonians – Վարդան Աբելյան 2 0 0 9 - 2 0 1 1