Իսպանական "Բարսելոնայի” մարզչական շտաբը
հետաքրքրված է իտալական "Ուդինեզեի” հարձակվող Ալեքսիս Սանչեսի
ծառայություններով, փոխանցում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբի
ներկայացուցիչները ներկա են գտնվել "Ուդինեզե” – "Պալերմո” հանդիպմանը,
որտեղ հյուրերը հաղթել են ջախջախիչ 7:0 հաշվով: Իսկ ինքը Սանչեսը չորս գոլի
հեղինակ է դարձել:
"Ուդինեզեի” ղեկավարությունը չի բացառում
ֆուտբոլիստի տեղափոխության հնարավորությունը`նշելով, որ Սանչեսի
ծառայություններով հետաքրքրվող ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար
ստիպված կլինի 40մլն եվրո վճարել: