20:03 Իբրահիմովիչ: "Բարսայում իմ խնդիրը Գվարդիոլայի փիլիսոփայությունն էր" | |
![]() Իտալական Միլանի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ քննդատատել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, փոխանցում է AS-ը.
Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում խաղում էր կատալոնական թիմում, սակայն ստիպված էր լքել թիմը այն պատճառով, որ Գվարդիոլան չէր տեսնում նրան թիմում: "Իմ խնդիրը Բարսայում մի – "փիլիսոփա" էր (նա նկատի ունի Գվարդիոլային): Ուրիշ ոչ ոքի հետ ես խնդիրներ չունեի: Չեմ կարծում, որ այդ ակումբում մարդ կգտնվի, որ իմ մասին ինչ-որ բացասական բան ասի: Բայց ես դեռ չգիտեմ, թե ինչ է իրականում պատահել: Ես պատասխանի եմ սպասում", — ասել է Իբրահիմովիչը: | |
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 467 | |