Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 21 » Մեսսի. Յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ունի
18:08
Մեսսի. Յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ունի

"Բարսելոնայի” հարձակվող Լիոնել Մեսսին Պրիմերայի 24-րդ տուրում "Ատլետիկի” հանդեպ տարած հաղթանակից հետո (2:1) ընդգծել է. "Կապտանռնագույններն այլևս իրավունք չունեին միավորներ կորցնել, ինչպես պատահեց ազգային առաջնության` "Սպորտինգի” հետ կայացած նախորդ հանդիպմանը": Հաղթական գոլի հեղինակ դարձած հարձակվողի խոսքերով, այս հաջող արդյունքը չափազանց կարևոր է թիմի համար:

 "Մենք կարևոր հաղթանակ տոնեցինք, - Մեսսիի խոսքերն է մեջբերում "AS"-ը, - մենք սխալվելու իրավունք չունեինք: Շատ քիչ հանդիպումներ են մնացել, և յուրաքանչյուր միավոր ոսկու արժեք ունի”: "Ատլետիկը” միշտ դժվարություններ է ստեղծում մեզ համար, նրանք շատ կազմակերպված են գործում”: 
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 460 | Ավելացրեց: ԲարսաՖան