14:18 Չավի. Ցավալի պարտություն էր | |
![]() "Բարսելոնայի” կիսապաշտպան Չավին Չեմպիոնների լիգայի "Արսենալի” հետ կայաված 1/8 եզրափակիչ հանդիպումից հետո (1:2) դժգոհել է գոլային պահերի վատ իրացումից: "Շատ ցավալի պարտություն էր: Մենք ավելի վատ խաղացինք, քան նախորդ տարի: Մենք չկարողացանք իրացնել վերջին դիպուկ հարվածը: "Արսենալը” հմտորեն օգտագործեց իր ուժեղ կողմերը: Բայց, այնուամենայնիվ, առավելությունը մեր կողմն էր, սակայն մեզ չհաջողվեց գոլ խփել, թեև բավականին շատ պահեր ունեցանք: Հանդիպման արդյունքը ինչ-որ առումով անարդար է: Մենք հիասթաված ենք և գիտակցում ենք, որ պատասխան հանդիպմանը մեզ համար հեշտ չի լինելու: Հավատում ենք, որ "Կամպ Նոուում” անհրաժեշտ արդյունքի կհասնենք”, - Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն: ArmSport.am | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 522 | |