Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 17 » Գվարդիոլա. Ես անչափ հավատում եմ Բարսելոնային
13:53
Գվարդիոլա. Ես անչափ հավատում եմ Բարսելոնային


"Բարսելոնայի” գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի "Արսենալի” հետ կայացած 1/8 եզրափակիչ հանդիպման վերաբերյալ (1:2): 

"Ֆանտաստիկ խաղ էր, երկու թիմերն էլ բազում գոլային պահեր ունեցան: "Արսենալը” շատ լավ թիմ է: Ցավալի է, որ զիջեցինք, բայց նման բաներ ֆուտբոլում պատահում են: Մենք լսել ենք "Արսենալի” ուժի մասին և այն մասին, թե որքան լավ են նրանք կազմակերպում հակագրոհները: 

Այժմ մենք պետք է որոշենք, թե ինչպես պետք է փոխենք այս դիմակայության ճակատագիրը մեր երկրպագուների աջակցությամբ: Ես անչափ հավատում եմ իմ ֆուտբոլիստներին: Մեզ համար շատ կարևոր էր խփել արտագնա հանդիպմանը, ինչն էլ մենք արեցինք: Պատասխան խաղին չի մասնակցի որակազրկված Պիկեն, հուսանք, որ մինչ այդ վնասվածքից կվերականգնվի Կառլես Պույոլը”, - Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն:

ArmSport.am
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 507 | Ավելացրեց: Jannnnnnn