Գլխավոր էջ » 2011 » Փետրվար » 15 » Ռոնալդոն հեռացավ արցունքն աչքերին
14:05
Ռոնալդոն հեռացավ արցունքն աչքերին

Լուիս Նազարիո դե Լիմա Ռոնալդոն ֆուտբոլին հրաժեշտ տվեց արտասուքն աչքերին: Իր որոշման մասին նա հայտարարեց մամլո ասուլիսի ժամանակ, որի ընթացքում նաև բացահայտեց, որ վերջին տարիներին իր գիրանալու պատճառը հիպոտիրեոզ հիվանդությունն է, որի մասին ոչ ոք չի իմացել:

«Չորս տարի առաջ, երբ հանդես էի գալիս Միլանում, հաստատվեց, որ ունեմ հիպոտիրեոզ հիվանդությունը, որը հեշտությամբ նպաստում էր քաշիս ավելացմանը:Որպեսզի պայքարեմ հիվանդության դեմ, կարող էի ընդունել հատուկ հաբեր, սակայն դրանք արգելված էին ֆուտբոլում:Հավանաբար շատերը, ովքեր ծաղրում էին իմ գիրությունը կամ վատ մեկնաբանություններ էին անում՝ կզղջան, երբ իմանան այս մասին: Հոգ չէ, ոխ չեմ պահում: Թույլ տվեք միայն, որպեսզի անեմ այս բացահայտումն իմ կարիերայի ավարտին»:

Հարկ է ավելացնել, որ աշխարհահռչակ ֆուտբոլիստը, մամլո ասուլիսի ընթացքում, ժամանակ առ ժամանակ չէր կարողանում զսպել իր արցունքները և արտասվում էր, որը կարող եք տեսնել ստորև դրված վիդեոյում:





Gol-Bet.com
Կատեգորիա: Նորություններ | Դիտումներ: 509 | Ավելացրեց: Մեսսի2013