14:25 Կրոյֆ. Այս Բարսան ինձ հիշեցնում է Հոլանդիայի հավաքականը | |
Նշանավոր հոլանդացին Պեպ Գվարդիոլայի թիմը համեմատել է Նիդեռլանդների 1974թ-ի հավաքականի հետ: «Այս «Բարսելոնան» ակումբի պատմության մեջ նոր էջեր է գրում: 37 տարի առաջ Նիդեռլանդների հավաքականը տպավորիչ ֆուտբոլ էր ցուցադրում 1974թ-ի աշխարհի առաջնությանը: Այդ թիմին մինչև հիմա հիշում են և գովում: «Տոտալ ֆուտբոլ» տերմինը ծնվել է շնորհիվ այդ թիմի խաղի, որն այդպես էլ աշխարհի չեմպիոն չդարձավ: Տոտալ ֆուտբոլում պաշտպանները հարձակվում են, հարձակվողները' պաշտպանվում: Այսօրվա «Բարսելոնան» խաղի նման փիլիսոփայություն է որդեգրել: Մենք թիմի խաղացողների տարբեր դիրքերում կարող ենք տեսնել: Օրինակ, եզրային պաշտպանը կարող է հայտնվել կենտրոնական հարձակվողի դիրքում: Ինձ թվում է' սա կարելի է անվանել տոտալ ֆուտբոլ: Ես ողջոնում եմ այդ փիլիսոփայությունը»,-ասել է Կրոյֆը: | |
Կատեգորիա: Մամուլի ասուլիսներ և հարցազրույցներ | Դիտումներ: 467 | |